|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փետրվարի 25-ի առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության տան 1-ին շենքում բռնկված հրդեհը ժամը 09:20-ին մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Այրվել է գրասենյակային գույք` մասամբ (աթոռ, պահարան, թղթեր) և 1 գմ մալուխ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին` ժամը 09:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: