Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում, բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Տուժածներ չկան, ոչ ոքի բժշկական հաստատություն տեղափոխելու կարիք չի եղել, սակայն առաջին իսկ րոպեներից մեր բժիշկները տեղում են»,-ասել էնա:
Դեպքի վայրում աշխատող բժիշկները «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրել են, որ նույնիսկ տեղում օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի եղել:
Շենքում գտնվողները տարհանվել են, տեղում աշխատում է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: