Փոխարժեքներ
20 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
2023 թ.-ի երկրորդ կիսամյակի ընթացքում Հայաստանից ապաստան է հայցել 370 անձ։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ ապաստան հայցողների գերակշիռ մեծամասնությունը՝ Իրաքի (103) և Ուկրաինայի (91-ը) քաղաքացիներ են։
Հայաստանից ապաստան են խնդրել նաև Իրանի 57, Եգիպտոսի 42, Ռուսաստանի 13 քաղաքացի: Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում ՀՀ-ից ապաստան է հայցել նաև Թուրքիայի 9 քաղաքացի, նրանցից 2-ը կանայք են, 7-ը` տղամարդիկ։
Հայաստանից ապաստան են հայցել նաև Ալժիրի, Հաիթի, Մյանմարի, Մարոկկոյի, Գերմանիայի, Կիպրոսի, Թունիսի, Չինաստանի և այլ երկրների քաղաքացիներ։
Նշված ժամանակահատվածում ՀՀ-ն փախստականի կարգավիճակ է շնորհել 193 անձանց, որոնցից 94-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, 28-ը Հաիթի բնակիչներ, 17-ը՝ Իրաքի, 16-ը՝ Սիրիայի քաղաքացիներ։
Նշված ժամանակահատվածում Հայաստանում փախստականի կարգավիճակ է շնորհվել նաև Թուրքիայի 7 քաղաքացու։
Փախստականի կարգավիճակ է շնորհվել նաև Իրանի, Եգիպտոսի, Մյանմարի, Նիգերիայի, Կուբայի, Պակիստանի, Սիերա Լեոնեի քաղաքացիների։