կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-04 11:36
Տարածաշրջան

Հայաստանից ապաստան խնդրած Ջավիդի մայրը հաստատել է, որ որդու կինը հայկական արմատներ ունի

Հայաստանից ապաստան խնդրած Ջավիդի մայրը հաստատել է, որ որդու կինը հայկական արմատներ ունի

Ադրբեջանական իշխանական АПА գործակալությունն անդրադարձել է Հայաստանից ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքին:

 

Զրուցելով Հայաստանում կնոջ և երեք երեխաների հետ ապաստանած Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Օրուջևի մոր հետ` կայքը պարզել է, որ «Ջավիդը երբեք ոչ մի տեղ չի աշխատել, նա միշտ ուրիշի հաշվին է ապրել»: Ըստ ադրբեջանական պարբերականի՝ մայրը քննադատել է որդու քայլը: Նա պատմել է, որ որդին երկու անգամ է ամուսնացել, նրա երկրորդ կինը Ռոյա Միրզոևան է, ով հայկական արմատներ ունի:

 

Մոր խոսքերով` տղան մոտ 3 ամիս պահակային ծառայությունում է աշխատել, սակայն հետո մնացել է առանց աշխատանքի: «2001-2003-ը նա ապրել է Ռուսաստանում, 2010-ին մեկնել է Նորվեգիա և փորձել այնտեղ մշտական բնակություն հաստատել, սակայն չի հաջողվել: 2013-ին վեադարձել է Բաքու: Վերադառնալուց հետո դիմել է Ադրբեջանում Գերմանիայի և Իսրայելի դեսպանատներ, սակայն` ապարդյուն»,- պատմել է կինը:

 

Օրուջևի մոր խոսքերով՝ հնարավոր է` որդուն խորհուրդ են տվել Հայաստանը որպես երրորդ երկիր օգտագործել` Եվրոպա արտագաղթելու համար: