կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 17:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Սարգսյանը հայցել է խմբակցության ներողամտությունը դիմակ չկրելու համար․ Մակունց

Հայկ Սարգսյանը հայցեց խմբակցության ներողամտությունը, որ անզգույշ է վարվել եւ այդ պահին դիմակ չի կրել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մամուլի ասուլիսում խոսելով Սեւանում «անդիմակ» խնջույք անցկացրած՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի տեսանյութի մասին։

Մակունցը հեռախոսով խոսել է նրա հետ․ «Իմ տեղեկություններով, նա արդեն պետք է տուգանված լինի դրա համար, անկախ նրանից, որ անզգույշ է վարվել: Նա վստահեցրեց, որ կապ չունի այդ հանգստյան գոտու և այդ միջոցառումը կազմակերպելու հետ»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին Հայկ Սարգսյանը վստահեցրել է, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաեւ այլ քաղաքացիներ են հանգստանում:

«Ասաց, որ անզգուշություն է թույլ տվել՝ առանց դիմակի մի պահ գտնվելով մարդաշատ վայրում»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Նա անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերի հետ կապված խորհրդարանական դիվանագիտության ակտիվությանը:

«Շուրջ երկու տարվա աշխատանքների արդյունքում ակնհայտ էր, որ պատգամավորներն իրենց գործուղումների ընթացքում կարողանում են ճիշտ ներկայացնել Հայաստանի շահերից բխող բոլոր շեշտադրումները․ պատգամավորները կարողացել են այնպիսի գործընկերային կապ հաստատել, որը հնարավորություն էր տալիս այդ ընթացքում արագ արձագանքման միջոցով անդրադառնալու Ադրբեջանի ագրեսիային»,- ասաց Լիլիթ Մակունցը։ 

Նա նշեց, որ սեփական ուժերի ու սեփական զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով՝ Ադրբեջանի իշխանություններն անում են հնարավոր առավելագույնը, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում:

Նրա կարծիքով՝ չնայած Ադրբեջանի ջանքերին՝ Թուրքիան այդ քայլին չի գնա, քանի որ դրա համար կան հստակ պատճառներ։

«Ադրբեջանի՝ ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի պայմաններում Թուրքիայի կողմ դառնալու պարագայում դա ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհում ընկալվելու է ցեղասպանության համատեքստում»,- հիմնավորեց Մակունցը։

Խմբակցությունը, ըստ նրա, գործի է դրել մի շարք ամերիկացի կոնգրեսականների հետ կապի իր ուղիղ ալիքները՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում «Բռնի տեղահանված անձանց» ցուցակների մասին հակահայկականության հայտնի բանաձևի ընդգրկման հետ՝ սկսած 1991 թվականից, 4 պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի և Ադրբեջանի տարածքներում: Մակունցն այդ փաստաթուղթն անվանեց ի սկզբանե հակառուսական, իսկ հետո միայն հակահայկական, քանի որ, նրա խոսքով, Ադրբեջանն այնտեղ չի եղել հենց սկզբից, երկիրը ընդգրկվել է միայն լոբբինգի շնորհիվ։

«Իհարկե, մենք չենք կարող և իրավունք չունենք միջամտել Կոնգրեսի գործերին, բայց մեր անհանգստությունն ենք հայտնել»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Մանրամասն՝ տեսանյութում․