|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
2014թ. մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում զգալիորեն աճել է այն ուկրաինացիների թիվը, ովքեր ապաստան են հայցում Եվրամիությունում, ինչպես նաև Նորվեգիայում և Շվեյցարիայում: Նրանց թիվը գերազանցել է 2 հազարը: Այս մասին հայտնում է BBC-ն` վկայակոչելով Փախստականների հարցերով եվրոպական բյուրոյի տվյալները:
Վերջին գրեթե 20 տարվա ընթացքում ապաստան ստանալու խնդրանքով ամսական դիմում էր միջինը 100 մարդ:
Ուկրաինայից եկած դիմումատուների մեծ մասն ապաստան ստանալու խնդրանքով դիմում է առաջին անգամ:
Ընդհանուր առմամբ, 2014թ. առաջին 5 ամսում ԵՄ երկրներում ապաստան ստանալու դիմումների թիվը 19 տոկոսով աճել է` 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Շարունակում է աճել նաև սիրիացի փախստականների թիվը: