կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-12 11:36
Քաղաքական

Աշխարհում չկա մեկը, ով քաղաքական ապաստան է հայցել Հայաստանից

Աշխարհում չկա մեկը, ով քաղաքական ապաստան է հայցել Հայաստանից

Պարզվում է` մինչ օրս Հայաստանի Հանրապետությունից որևէ մեկը քաղաքական ապաստան չի հայցել: Այս մասին այսօր ԱԺ-ում «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին` արդյո՞ք տեղեկատվություն կա, թե ներկայումս քանի ՀՀ քաղաքացի է քաղաքական ապաստան հայցել Եվրամիության երկրներից, Տերտերյանը պատասխանեց, որ չգիտի:

Պատգմավորը նաև ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ կարգավիճակ ունեն Հայաստանում ապաստան ստացած սիրահայերը` նշելով, որ Սիրիայի պատերազմի հետևանքով շատ սիրիացիներ քաղաքական ապաստան են հայցել աշխարհի տարբեր պետություններից:

Արփինե Հովհաննիսյանտ պատասխանեց, որ սիրիահայերը ստանում են փախստականի կարգավիճակ:

Նշենք, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխություններով: Եթե նախկինում քաղաքական ապաստան ստանալու համար օտարերկրացիները կարող էին դիմել ՀՀ նախագահին, ապա նոր փոփոխությամբ այդ գործառույթը նախագահից կփոխանցվի լիազոր պետական մարմնին: Եթե նախկինում ապաստան չստանալու հետ կապված բողոքարկվում էր ՀՀ նախագահին, ապա առաջարկվող նախագծով բողոքարկումը կանցկացվի դատական կարգով և այլն: