|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանն անհապաղ կպատասխանի, եթե ԵՄ-ն սահմանափակի ռուս դիվանագետների տեղաշարժը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք, անկասկած, կարձանագրենք, թե ինչով կավարտվի այս ամենը։ Կարծում եմ, որ ցանկացած սահմանափակումների համար նրանք համապատասխան «պարգևներ» կստանան։ Մենք անմիջապես կպատասխանենք, ինչպես և ամեն անգամ»,-ասել է Զախարովան։
Politico թերթը, հղում անելով դիվանագետներին, հայտնել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներեքերորդ փաթեթը մեծ մասամբ խորհրդանշական կլինի: Հղում անելով աղբյուրներին՝ այնտեղ հավելել են, որ ԵՄ-ն առաջարկել է պատժամիջոցների 13-րդ փաթեթի շրջանակներում ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակել այն երկրում, որտեղ նրանք հավատարմագրված են: