|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ոստիկանությունը թույլ չի տվել, որ ԱՄՆ զրահամեքենաները շարժվեն Սիրիայում՝ չհամաձայնեցված երթուղով: Այդ մասին հայտնել է Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Կարպովը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ապահակամարտային արձանագրությունների խախտում «Սիրիայում անօրինական տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից» արձանագրվել է Հասաքե նահանգում․ MRAP վեց զրահամեքենա M-4 մայրուղով շարժվել է դեպի արևմուտք՝ առանց նախնական ծանուցման: Նրանց կանգնեցրել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկը և «վերադարձրել հակառակ ուղղությամբ»:
Պենտագոնի խոսնակ Ջեսիկա Մաքնուլթին ասել է, որ ինքը «ոչինչ չունի զեկուցելու այս հարցի վերաբերյալ»։