|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում: ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հատնում է, որ ռուս խաղաղապահները իրավիճակի և հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
«Ռուսական խաղաղպահ զորակազմի ներկայացուցիչներն ապահովել են Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյան անցումը. 4-ը Լաչինի միջանցքով դեպի հյուսիսային և հարավային ուղղություններ, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով, մեկն էլ՝ հակառակ ուղղությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:
Ինժեներա-սակրավորական խմբերը 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրել են 2121 հա տարածք, 657.3 կմ ճանապարհ, 1844 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթյունավտանգ առարկա: