կարևոր
3667 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-31 13:53
Քաղաքական

Արցախի հարցով որևէ փաստաթուղթ, որը ժխտի կամ սահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է․ Սաղաթելյան

Արցախի հարցով որևէ փաստաթուղթ, որը ժխտի կամ սահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է․ Սաղաթելյան

Կարևորը՝ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսից․

  • «Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին համազգային հանրահավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում։
  • «Դիմադրություն» շարժումը դիմում է Եկեղեցուն՝ աջակցել հանրահավաքին, հայ մտավորականությանը՝ կոչ անել մասնակցել հանրահավաքին, երիտասարդությանը՝ ոտքի կանգնել և ստանձնել պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար։
  • Այս պայքարը որևէ պարագայում կանգ չի առնելու․ այս պայքարի պարտությունը կլինի հայ ժողովրդի պարտությունը։
  • Ամբողջ աշխարհը պետք է ֆիքսի, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը։
  • Դեռ ակնկալիքներ ունենք նախկին նախագահների և Վեհափառի հանդիպումների ֆորմատից։
  • Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ, Արցախը զիջելով, չենք կարող հասնել խաղաղության։
  • Վերակազմակերպվելու ենք, շտկենք թերությունները, համախմբվենք և մեր պայքարը կհասցնենք հաղթական ավարտին։
  • Չեմ կարծում, որ Սոչիում այսօր որևէ վերջնական փաստաթուղթ կստորագրվի։
  • Արցախի հարցով որևէ փաստաթուղթ, որը ժխտի կամ սահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է, այն հակասելու է ՀՀ Անկախության Հռչակագրին և սպասարկելու է միայն թշնամու շահերը։
  • Նոյեմբերի 5-ին պետք է փաստենք, որ հայ մարդն այս իշխանությանը մանդատ չի տվել երկիրը նոր զիջումների տանելու։