|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կրեմլում կասկածով են վերաբերվում հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությանը։ ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին, որն այսօր վավերացրեց ՀՀ Ազգային ժողովը։
«Այստեղ հավանաբար արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,– ասել է նա, հավելելով, որ բացի դրանից Երևանի գործողությունները համաձայնեցված չեն ադրբեջանական կողմ հետ։
«Հարցն այն է, թե ինչն է դիտարկման առարկա, և արդյոք ադրբեջանական կողմը ճանաչում է այդ առաքելությունը: Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` դա Երևանի միակողմանի որոշումն է։