Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում՝ Google-ը, Microsoft-ը և Meta-ն, երեքշաբթի ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ընդունելով կիբերլրտեսության գործիքների չարամիտ օգտագործման դեմ պայքարի ուղղությամբ ավելի ակտիվ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը, հայտնում է Reuters-ը։
35 երկիր ստորագրել է հռչակագիրը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից կազմակերպված համաժողովի ընթացում, որը նպատակ ունի պայքարել գաղտնալսելու, լուսանկարներ գողանալու, տեսախցիկների ու խոսափողերի հեռակառավարման համար օգտագործվող լրտեսական ծրագրերի աճող հասանելիության և կիրառման դեմ։
Համաձայնագրում ասվում է, որ լրտեսող ծրագրերի արագ աճող շուկան մտահոգություն է առաջացնում ազգային անվտանգության և մարդու իրավունքների ոլորտում դրա ազդեցության վերաբերյալ և ընդլայնում է «պետական և ոչ պետական դերակատարների պոտենցիալ շրջանակը, որոնք հասանելիություն ունեն լրտեսության հզոր գործիքներին»:
Հռչակագիրն այն ստորագրող կողմերին կոչ է անում օրինական և պատասխանատու կերպով օգտագործել այդ գործիքները, կիրառել դրանք ճշգրիտ, ուժեղացնել վերահսկողությունը և ավելի մեծ թափանցիկություն ապահովել առևտրային լրտեսող ծրագրերի մատակարարների հետ աշխատանքներում:
Հռչակագիրը ստորագրողները նախազգուշացրել են, որ նման ծրագրերի նկատմամբ ավելի խիստ վերահսկողության բացակայությունը մեծացնում է լրտեսական գործունեություն իրականացնելու վտանգը: