|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Օգոստոսի 4-ին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե ադրբեջանական հաքերները հայտնում են Հայաստանի կառավարական ներքին ցանց ներթափանցելու և 55 տերաբայթ տեղեկություն տանելու մասին։
Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով լուրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն ասել է, որ ադրբեջանցի հաքերների հարձակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«ԱԱԾ-ն ուսումանասիրում է նյութերը, շուտով պաշտոնական հայտարարություն կլինի այդ մասին»,- հավելել է վարչապետի խոսնակը։