|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հեղափոխությունը եղել է թիմային աշխատանքի արդյունք, բայց եղել են դեպքեր, երբ ես անձնական պատասխանատվություն եմ վերցրել, օրինակ` հոկտեմբերի 2-ին. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով իր` քաղաքական որոշումները միանձնյա կայացնելու և որևէ այլ տեսակետ չընդունելու հանգամանքին, ինչի ականատեսը հանրությունը եղել է կառավարության նիստերի ժամանակ:
Նա մասնավորապես նշեց. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երկու ֆորմատ կա, որտեղ ես շաբաթական երկու անգամ քննարկումների եմ մասնակցում՝ վարչության նիստ և նախաձեռնող խումբ: Այդ քննարկումներն այդպիսի հարթակ են, որ ազատ հաղորդակցվենք, տարբեր որոշումներ քննարկենք և լուծենք: Այս 100 փաստերի հեղինակն այն քաղաքական թիմն է և կառավարությունը, որ այսօր երկրում գործում է»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով հոկտեմբերի 2-ի դեպքերին նա նաև հավելեց. «Եթե մենք փորձեինք ժողով անել, բանը բանից կանցներ: Երկրի ղեկավարը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ և պատասխանատվություն վերցնել իր վրա»: