|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալը սխալ եմ համարում: Այսօր «Լոֆթ»-ում կազմակերպված հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թավջութակահար Արտյոմ Մանուկյանը:
Ըստ նրա` 1991-ից Հայաստանում լիքը բաներ կան, որ սխալ են գնում.«Հայաստանում կրթության մակարդակն է իջել, կինոյի որակն էն չի, երաժշտական կյանքում շատ բան իրար է խառնվել` դրա համար էլ Արմենչիկը վաստակավոր արտիստ է: Մյուս կողմից, ես ասում եմ` սխալ է, որ նա վաստակավորի կոչում է ստացել, բայց Լոս Անջելեսում 1,5 մլն հայ կա, որից 1, 499 999-ը կարծում են, որ ես եմ սխալ: Այսինքն` նա այնտեղ երկրպագուների մեծ բանակ ունի»:
Մանուկյանը նշեց նաև, որ Արմենչիկը լավ վաստակում է, և միգուցե դրա համար էլ վաստակավորի կոչում է ստացել: