Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կինոռեժիսոր, ընդդիմադիր հասարակական գործիչ, Նախախորհրդարանի նախկին անդամ Տիգրան Խզմալյանը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az կայքին, որում խոսել է Հայաստանի ներքաղաքական դաշտի, ծանր տնտեսական վիճակի մասին, քննադատության ենթարկել իշխանություններին եւ ոչ միայն:
Yerkir.am-ի հետ զրույցում Խզմալյանը հաստատեց, որ հարցազրույց է տվել ադրբեջանական կայքին: Նաև հավելեց, որ հարցերին պատասխանել է նամակով:
Հարցին, թե արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է գրված, արդյո՞ք չեն խեղաթյուրվել իր ասածները, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Գրեթե ճիշտ է, առաջին հարցն է հանվել, մնացածում փոփոխություն չկար: Համենայն դեպս, ինչ ուղարկել եմ, դա է, մեկ էլ հայրանունս էին սխալ գրել, բայց ուղղեցին»:
Հարցին` ինչո՞ւ որոշեց հարցազրույց տալ ադրբեջանական կայքին, կինոռեժիսորը պատասխանեց. «Երբ ինձ դիմում են հարցազրույց տալու համար, ես սովորաբար պատասխանում եմ: Ես ընդամենը մի պայման եմ դրել, որ իմ խոսքերը չխմբագրվեն, նրանք էլ երաշխիքներ տվեցին: Ես չեմ ասել ոչ մի բան, որը չէի ասի Հայաստանում կամ որևէ այլ երկրում»:
Իսկ պատրա՞ստ է ադրբեջանական կայքին հարցազրույց տալու կապակցությամբ հասարակության հակասական գնահատականներին: Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Պատրաստ եմ նրան, որ ադրբեջանական կայքի՞ն եմ հարցազրույց տվել, թե՞ իմ ասածների: Ինչ վերաբերում է ասածներիս, ես դա ասում եմ ամեն օր ու ամեն առիթով և ասում եմ նույնը»:
Խզմալյանի հարցազրույցը կներկայացնենք քիչ անց: