կարևոր
4012 դիտում, 8 ամիս առաջ - 2024-01-31 17:28
Հասարակություն

Տեղի կունենա «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը

Տեղի կունենա «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակն ուրախությամբ հրավիրում է «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառմանը, որ տեղի կունենա փետրվարի 1-ին, ժամը 19։00-ին՝ Գյուլբենկյան 38 հասցեում գործող ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում։ Միջոցառումն իրականացվում է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ։

Ծրագրին հիմնական նպատակն է եղել մեկտեղել հայ ուսանողության կարողությունը՝ քաղաքական, տնտեսական, իրավագիտական, մշակույթի և հետաքննողական լրագրության բնագավառներում։

Ուրախությամբ հայտնում ենք, որ մրցույթի արդյունքում ստացվել են բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, որոնք տրամադրվելու են հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ հիմնարկների՝ արդյունավետ օգտագործման նպատակով։

Ծրագրին հետազոտություններ են ներկայացրել 12 ուսանող և 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրանից եւ ԱՄՆ-ից հետևյալ նյութերի մասին.

  • Արցախի շրջափակման եւ բռնի տեղահանության կործանարար անդրադարձը Արցախի մանուկների իրավունքների և հոգևիճակի վրա:
    Խորհրդատու՝ Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ
  • Ադրբեջանի Խավիարային դիվանագիտությունը (caviar diplomacy) Եվրոպայում:
    Խորհրդատու՝ Հեղինե Էվինյան, Հ.Յ.Դ. Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տնօրենուհի, Բելգիա
  • Ադրբեջանի և Ալիևի ընտանիքի օտարերկրյա ներդրումների հիմնական ուղղությունները:
    Խորհրդատու՝ Հարութ Սասունյան, Կալիֆորնիա Կուրիեր պարբերաթերթի գլխավոր խմբագիր, ԱՄՆ
  • Ադրբեջանի ուժանյութի քաղաքականությունը (Energy policy) Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ:
    Խորհրդատու՝ Եղիա Թաշճյան, Բեյրութի Ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոնի գիտաշխատող, Լիբանան
  • Ազգ բանակ գաղափարի իրագործման անհրաժեշտությունը Հայաստանում և Արցախում:
    Խորհրդատու՝ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀՀ
  • Ադրբեջան- Իսրայել  հարաբերություններ:
    Խորհրդատու՝ Շահան Գանտահարյան, Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր, Լիբանան
  • Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ:
    Խորհրդատու՝ Աբրահամ Գասպարյան, Ջենեսիս Արմենիա կենտոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ
  • Ադրբեջանի հարաբերությունները Վրաստանի հետ:
    Խորհրդատու՝ Աբրահամ Գասպարյան, Ճենեսիս Արմենիա կենտրոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ
  • Պատմության խեղաթյուրման Ադրբեջանի քաղաքական և ակադեմիական փորձերը:
    Խորհրդատու՝ Լեռնիկ Հովհաննիսյան, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար, ՀՀ
  • Արցախի հոգևոր ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը:
    Խորհրդատու՝ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի ղեկավար, ՀՀ
  • Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արցախահայության ուղղված հայկական մարդասիրական օժանդակությունները:
    Խորհրդատու՝ Լիլիթ Մարտիրոսյան, Արցախի ՀՕՄ-ի միավորի ատենապետուհի, ՀՀ

Միջոցառման ներկա են լինելու ծրագրին մասնակցող ուսանողները, խորհրդատուները, կազմակերպիչները, երիտասարդներ, ակադեմիական շրջանակներ եւ քաղաքացիներ: Ներկայացվելու են բոլոր աշխատանքները և դրանք պատրաստած ուսանողները:

Հաղթող ուսանողները պատկերավոր կերպով ներկայացնելու են իրենց աշխատասիրությունները:

Ավարտին բաժանվելու են գնահատագրեր և նվերներ բոլոր մասնակիցներին: Հայտարարվելու են հաղթող ճանաչված աշխատանքները և ստանալու են մրցանակ- կրթաթոշակներ.

  • առաջին մրցանակ ՝ 1000 ԱՄՆ դոլար
  • երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ դոլար
  • երրորդ մրցանակ՝ 500 ԱՄՆ դոլար
     

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
Երևան

31․01․2024 թ․