կարևոր
439 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-18 20:51
Հասարակություն

Պատրաստ ենք օգտագործել մեր գիտելիքներն ու փորձը՝ ի նպաստ հայրենիքի․ Սոֆյա Այդինյան, «Հայ ուսանողությունը Արցախի համար» մրցույթի հաղթող

Պատրաստ ենք օգտագործել մեր գիտելիքներն ու փորձը՝ ի նպաստ հայրենիքի․ Սոֆյա Այդինյան, «Հայ ուսանողությունը Արցախի համար» մրցույթի հաղթող

Կայացավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը, որի առանցքային թեման Արցախ վերադարձի իրավունքն է։ 

Նշենք, որ մրցույթը կազմակերպել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը՝ նպատակ ունենալով համախմբել աշխարհասփյուռ հայ ուսանողությանը Արցախի հիմնահարցի շուրջ։

Այս տարվա մրցույթը համախմբել է 15 հայ ուսանողների ինը երկրներից, որոնք ամիսներ շարունակ աշխատել են փորձագետ խորհրդատուների հետ՝ ներկայացնելով խորքային հետազոտություններ Արցախ վերադարձի իրավունքի իրավական, քաղաքական և մարդասիրական կողմերի շուրջ։

Միջոցառման ընթացքում հայտարարվեցին մրցույթի հաղթողները։ Նրանց թվում էր Սոֆյա Այդինյանը։ 

Ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։