կարևոր
388 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-18 19:26
Հասարակություն

ՈւՂԻՂ․ «Հայ ուսանողությունը Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը

ՈւՂԻՂ․ «Հայ ուսանողությունը Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը

«Հայ ուսանողությունը Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումն է ընթանում, որի առանցքային թեման Արցախ վերադարձի իրավունքն է։ 

Նշենք, որ մրցույթը կազմակերպել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը՝ նպատակ ունենալով համախմբել աշխարհասփյուռ հայ ուսանողությանը Արցախի հիմնահարցի շուրջ։

Այս տարվա մրցույթը համախմբել է 15 հայ ուսանողների ինը երկրներից, որոնք ամիսներ շարունակ աշխատել են փորձագետ խորհրդատուների հետ՝ ներկայացնելով խորքային հետազոտություններ Արցախ վերադարձի իրավունքի իրավական, քաղաքական և մարդասիրական կողմերի շուրջ։

Միջոցառման ընթացքում հայտարարվելու են մրցույթի հաղթողները։