Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«2022 թվականի սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում», ոստիկանության կողմից բռնության ենթարկված զոհված հերոսների ծնողների գործը կարճվել է: Նրանց մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են:
Փաստացի, նահատակների ծնողներին քաշքշած, վնասվածքներ հասցրած օպերացիայի պատասխանատուներն ու իրագործողները մնացին անպատիժ:
Գործը կարճվել է, բայց հիշողությունն ու պատմությունը չի կարող կարճվել և այդ այլանդակության պատասխանատուները հավերժ պատմության աղբանոց են գնալու:
Ավելի մեծ հարված բանակի մարտական ոգուն, ըստ այդմ` նաև մարտունակությանը, դժվար է պատկերացնել:
Դեռ այդքանից հետո էլ ՆԳ նախարարը փորձել է հանդիպել իր իսկ հրամանով վայրագությունների ենթարկված նահատակների ծնողներին. երևի աչքով-ունքով անելու նպատակով, որ ինքը չէ, այլ Նիկոլն է հրաման տվողը: Իհարկե, ծնողները մերժել են:
ԶՈւ կազմավորման տոնին ընդառաջ, սա ուղերձ էր նաև բանակին առ այն, որ իրենց թիկունքին պետություն չկա:
Կա ոհմակ, որն առաջնորդվում է անբարոյականության սկզբունքներով` մինչև վերջ ստորանալով և ստորացնելով իրեն ենթարկվող ու իր քմահաճույքները կատարող խմբերին»: