կարևոր
2803 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 15:48
Քաղաքական Հասարակություն

Այնպիսի տպավորություն է, որ զոհվածների ծնողների նկատմամբ բռնության գործը մենք ենք քննում․ զոհվածի հայր

Մենք պարբերաբար գալիս ենք ՔԿ, որ հասկանանք, թե ինչ փուլում է սեպտեմբերի 21-ին զոհվածների հարազատների նկատմամբ բռնության գործի քննությունը։ Այդ մասին այսօր ՔԿ-ի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհվածի հայր Արա Ռոստոմյանը։

Նա նշեց, որ այնպիսի տպավորություն է, թե իրենք են գործը քննում։

«Երբ եկանք, իրենք ասացին՝ չեն կարողանում նույնականացնել, մենք էլ բերեցինք նկարները։ Երբ առերեսումներ էին լինում, ծնողները ներկայացնում էին իրական պատկերը, իսկ ոստիկանները հրաժարվում էին, ասում էին, թե օրինական պահանջ է եղել։ Այս օրը լրագրողներ են եղել, նկարել են, թե ինչ է եղել։ Մենք ասացինք, որ լրագրողներին բերեն առերեսման, բայց երկու հոգու են կանչել։ Ասում են՝ մյուսներին չեն կարողանում գտնել, հիմա արդեն պետք է այդ լրագրողներին գտնենք»,- ներկայացրեց Արա Ռոստոմյանը։