|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Այսօր Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը և փաստաբան Գրիշա Բալասանյանը, խոսելով Բաղրամյան պողոտայում ցույցը ցրելիս ոստիկանական բռնությունների մասին, լրագրողներին ասացին, որ ոստիկանությունն ապօրինի քայլեր է կատարել, մասնավորապես` ժամերով սպասեցրել է փաստաբաններին` թույլ չտալով հանդիպել վստահորդների հետ, մարդկանց փորձաքննություն են նշանակել` նրանց կամքին հակառակ, մանավանդ, երբ բերման ենթարկվածները եղել են վկայի կարգավիճակում. վկաները չէին կարողանում ազատ ելումուտ անել:
«Այն գեղեցիկ տեսահոլովակները, որոնք ցույց է տալիս ոստիկանությունը, երեկվա գործողություններով նրանք կես ժամում այդ ամենը լցրեցին ջուրը: Այն գումարները, որ ծախսվել են ոստիկանական համակարգում, այն բարեփոխումները, որի մասին թմբկահարում է ոստիկանությունը, իրականությանը չեն համապատասխանում, ոստիկանները շատ հեռու են «հրեշտակ» կոչվելուց»,- ասաց Գրիշա Բալասանյանը` հորդորելով լրագրողներին, ովքեր բռնության են ենթարկվել, դիմել դատարան: