| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 3646 դիտում,
        
            3646 դիտում,  1 տարի առաջ - 2024-01-23 11:06
            1 տարի առաջ - 2024-01-23 11:06  
         
                
            Դունյա Միյատովիչը վերջին անգամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ հոկտեմբերյան այցերին: Նա ընդգծել է, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացել է այցելել ԼՂ:
Միյատովիչը մտահոգություն է հայտնել, որ այժմ աշխարհի տարբեր անկյուններում ռազմական բախումներ են, որոնց ընթացքում խախտվում են մարդու հիմնարար իրավունքները:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարԴունյա Միյատովիչը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության ընթացքում Մարդու իրավունքների էական խախտումներ են եղել: Հուսով ենք՝ սա այդ հակամարտության վերջին գլուխն էր: Մի քանի օր առաջ զեկույց հրապարակեցի, շեշտեցի, որ Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունից տուժած բոլոր անձանց մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է։ Պատերազմի և հակամարտությունների գոտիներում, մարդու իրավունքների վիճակից բացի, դեռ այլ լուրջ մարտահրավերներ կան, որոնք պետք է ավելի լավ հասցեագրվեն:
Միյատովիչը հավելել է՝ օրենքի գերակայությունը քաղաքակրթությունների մեծագույն նվաճումներից մեկն է և այն հակաթույնը, որը կարող է պաշտպանել մարդկությանը բռնակապետությունից և բռնաճնշումներից։