Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է հունիսի 8-ին Բաքվի «Ենի Յասամալ» թաղամասում ոստիկանական գործողությունները։
Հանձնակատարը նշել է, որ COVID-19 համաճարակի հետ կապված՝ Եվրոպայի խորհրդի շատ երկրներ միջոցներ են ձեռնարկել մարդու կյանքը պաշտպանելու համար և ժամանակավոր սահմանափակումներ են սահմանել հասարակական հավաքույթների և տեղաշարժի ազատության համար:
«Ցավոք, որոշ կառավարություններ, ներառյալ Ադրբեջանի, օգտագործում են իրավիճակը որպես պատրվակ՝ խոսքի և հավաքների ազատությունը ճնշելու համար», - ասել է Միյատովիչը:
Ըստ նրա, համաճարակի ժամանակ սահմանափակումները չպետք է ծառայեն ազատությանը վերջ տալու համար:
«Ճգնաժամի պայմաններում իրավունքների սահմանափակումը պետք է համապատասխանի օրենքի գերակայության սկզբունքներին, անհրաժեշտությանը և համամասնությանը», - ավելացրեց նա:
«Ներքին գործերի նախարարին ուղղված վերջին նամակում ես անհանգստություն եմ հայտնել ցույցերի ցրման և հավաքների ազատության սահմանափակման, մասնավորապես ՝ իրավապահ մարմինների կողմից ցուցարարների դեմ ավելորդ ուժի կիրառման վերաբերյալ: Անկասկած, համաճարակի ժամանակ կառավարությունները բախվում են աննախադեպ մարտահրավերների: Այնուամենայնիվ, ճգնաժամը չի կարող արդարացնել ոստիկանության կողմից ավելորդ ուժի, ֆիզիկական բռնության և այլ խախտումների օգտագործումը», - ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, երեկոյան ժամը 6-ին, տասնյակ ոստիկաններ ռեյդեր էին կազմակերպել Բաքվի Յասամալ թաղամասի Դադաշ Բունյադզադե փողոցում :
Ոստիկաններն ներխուժել էին տուն, կիսամերկ մարդկանց քաշել փողոց, ծեծել և վիրավորել: Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողները նկարահանել են այս ամենը տեսանյութերով, այնուհետև տեղադրել այն համացանցում: