Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. Վարչապետի աշխատակազմը 2024 թվականին էլ է ըստ ամենայնի զբաղվելու միայն սեփական փիառով, որի համար համապատասխան ֆինանսական միջոցներն արդեն, ըստ պահանջի, հատկացվել են։ Մասնավորապես հունվար ամսին վարչապետի աշխատակազմը տեսաֆիլմերի պատրաստման հետ կապված մի քանի պետական գնում է կատարել։
Հունվարի 19-ին «ԱՐ ԵՎ ԱՐՏ» ՍՊ ընկերությանը փոխանցվել է խոշոր չափի՝ 24 մլն 180 հազար դրամ, որի դիմաց ընկերությունը պետք է կառավարության աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր ու վավերագրական ֆիլմեր պատրաստի։ Նույն ընկերությանը նույն օրը այլ պայմանագրի շրջանակներում եւս 7 մլն 640 հազար դրամ է տրամադրվել՝ Տեղեկատվության փոխանցման եւ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ մատուցելու համար։ Հունվարի 19-ին պայմանագիր է կնքվել նաեւ «Մեդիա Սիսթեմս» ՍՊ ընկերության հետ, որով ընկերությանը Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայությունների համար փոխանցվել է 12 մլն 169 հազար դրամ։ Ստացվում է, որ պետական բյուջեից մոտ 44 մլն դրամ է հատկացվել՝ կառավարությանը վերաբերելի ինչ-որ քարոզչական ֆիլմեր նկարելու համար։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում