Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հանձնաժողովների նիստում, ուր քննարկվում էր կառավարության ներկայացրած՝ 2016թ. բյուջեի նախագիծը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, թե ինչ է նախատեսված 2016 թվականի բյուջեով նախագահականի համար:
Ըստ այդմ՝ նախագահականին հատկացվել է 4 միլիարդ 558 միլիոն 321 հազար դրամ՝ 2015 թվականին հատկացված շուրջ 4 միլիարդ 580 միլիոն դրամի դիմաց: «2016 թ. քննարկվող նախագծով ներկայացված գումարը նվազել է 22 միլիոն 430 հազար դրամով կամ կես տոկոսով»,- տեղեկացեց նա:
Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ բյուջեի նախագծով «Հետբուհական և մասնագիտական կրթության գծով նպաստների տրամադրում և հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրով «ՀՀ պետական կառավարման ակադեմիա« ՊՈԱԿ-ին տրամադրվող գումարն ավելացել է 1 միլիոն 800 հազար դրամով կամ մեկ տոկոսով և ընդհանուր կազմում է 164 միլիոն 50 հազար դրամ: Նա նշեց, որ ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:
Բյուջեն ներկայացնելու հետո Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ոչ բոլոր պատգամավորների հարցերին կարող է պատասխանել, որովհետև շտապում է հայ-ռուսական ֆորումին: