Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Դեպքը շատ զարհուրելի, զավալի է։ Նման դեպք երբևիցե տեղի չի ունեցել։ ՀՀ Զինված ուժերը զորքերի ծառայությունը կազմակերպում են համազորային կանոնադրությունների համաձայն և այդտեղ գրված է բոլոր այն պայմանները որտեղ զինվորը կարող է հայտնվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Լինի ժամանակակից պայմանների համձայն վերանորոգված զորանոց, լինի ժամանակավոր կացարան, լինի վրանային պայմաններ, դիրքերում կամ նույնիսկ բաց դաշտում Զինվորական ծառայության նկատմամբ պահանջները նույնն են։ Կարող է այդ ժամանակավոր զորանոցը վերանորոգված չլինել, բայց այնտեղ մաքրություն, պայմաններ, հակահրդեհային պատրաստություն, վառարանի հետ վերաբերվելու հրահանգ, նույն պահանջները պետք է ունենան և ղեկավար կազմը պետք է այդ ամենը ապահովի»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ցանկացած դեպքում վառարանի տաքացման, ջեռուցման հետ եեթե խնդիր կա, ապա հակահրդեհային պահանջների հետ կապված խիստ վերաբերմունք պետք է լինի․ «2020 թվականի պատերազմից հետո են զինվորները այդ կացարանում գտնվում։ Այս 2 տարին ոչ միայն բավարար է եղել կացարանը կարգի բերելու, այլ նաև բավարար է եղել 0-ից կացարաններ կառուցելու համար։ Հայաստանի Հանրապետությունն ունի ամբողջությամբ այն ներուժը, որ տեղում կառուցի համապատասխն պայմաններ իր զինծառայողների համար։ Իմ նախարար եղած ժամանակ բազմաթիվ այդպիսի շենք-շինություններ են կառուցվել, բայց խիստ վերահսկողության ներքո»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ ցավով է ընդունում բոլոր այն թերությունները, որոնք բանակում են տեղի ունենում ․ «Որևիցե մեկը չի ուրախանում նրանից, որ 15 զինծառայող հրդեհի հետևանքով զոհվել են։ Բայց այն, որ վերջին տարիներին բավականին լուրջ հարված է հասցվել բանակի կարգապահությանը, դա միանշանակ է։ Բանակի քաղաքականությունը վերածվել է կենցաղային մակարդակի փիառի։ Երբ բանակի կարգապահության մակարդակը իջնում է, դրա պատճառով լինում է նաև արտակարգ պատահարներ»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Նրա խոսքով՝ վարչապետն ու նախարարը պարտավոր էին իմանալ, թե ինչ պայմաններում են ծառայում զինծառայողները․ «Այս դեպքը պետք է ահազանգ լինի, որ մնացած կարևոր հատվածներում, սահմաններում ևս մեկ անգամ ուսումնասիրեն, վերահսկեն և կարգի բերեն»,- ավելացրեց պատգամավորը։