Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հարցում էր ուղարկել` պարզելու, թե Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարի ընտրությունների (17.02.2019 թ.) կազմակերպման համար որքան գումար է ծախսվել:
ԿԸՀ-ից պատասխանել են, որ 4 ընտրատեղամասային հանձնաժողովների, քվեաթերթիկների տպագրության, ինքնասոսնձվող դրոշմանիշերի, կապի ծառայությունների, գրասենյակային ու տրանսպորտային նյութերի, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի քարտուղարի և անդամների աշխատավարձերի համար, ընդհանուր հաշվարկով, ծախսվել է 3. 285. 760 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ Հայաստանում «իրավիճակի փոխվելուց» հետո ոտքի ելած ուրցաձորցիները պահանջել էին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Նա տևական ժամանակ զենքերը վայր չէր դնում, բայց երբ գործին միջամտեցին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, հրաժեշտ տվեց գյուղապետի պաշտոնին, բայց անցյալ ամիս անցկացված ընտրություններում կրկին հաղթանակ տարավ:
Ստացվում է` վերոնշյալ դեպքերից երկու տարի առաջ անցկացված ընտրությունները համարվեցին առոչինչ, բայց ՏԻՄ նոր ընտրություններով նույն անձը կրկին գյուղապետ ընտրվեց:
Գյուղապետի հրաժարականը պահանջելու, նոր ընտրություն անցկացնելու, այնուհետև հրաժարական տված գյուղապետին վերընտրելու բարոյական և հոգեբանական հետևանքները, մեծ հաշվով, տեսանելի չեն, փոխարենը ֆինանսական վնասն է ակնհայտ. իշխանությունները պետական բյուջեից երեք միլիոնից ավելի ավելորդ հատկացում կատարեցին: