Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ եռակողմ համաձայնագրերի ստորագրումից և դրանց իրականացման մեկնարկից հետո ԵՄ-ն և ԱՄՆ-ն սկսեցին ակտիվ միջամտել գործընթացին։
«Պուտինը, այլ ոչ Մակրոնը կարևոր դեր խաղաց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: Այն բանից հետո, երբ այդ համաձայնագրերը սկսեցին կյանքի կոչվել, ստեղծվեցին երթուղիների ապաշրջափակման և սահմանազատման մեխանիզմներ, այն ժամանակ եվրոպացիներն ու ամերիկացիները սկսեց ակտիվորեն ներգրավվել այս գործընթացում»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերին և դրան հաջորդած փաստաթղթերում Ղարաբաղի տարածքը նկարագրվել է որպես ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գոտի, և երեք երկրների ղեկավարների միջև եղել է ըմբռնում, որ բանակցություններ են ընթանում կարգավիճակի թեմայի շուրջ. դեռ պետք է շարունակել, որպեսզի վերջնականապես համաձայնեցնեն այդ հարցը:
«Պատկերացրեք մեր զարմանքը, երբ 2022 թվականի աշնանը Մակրոնը Պրահայում անցկացրեց եվրոպական քաղաքական հանրության համաժողովը... և հանդիպման ժամանակ նրանք հաստատեցին մի փաստաթուղթ, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմաթիի հռչակագրի: Սա նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես ինքնավար մարզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է պատրաստվում, և երբ դա արվեց, արեցինք մեր եզրակացությունը, որ հաղորդեցինք Բաքվում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակվել է, փակվել անձամբ Հայաստանի վարչապետի կողմից»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը: