Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը պահանջում է լրացուցիչ բանակցություններ, Ռուսաստանն ապավինում է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների ջանքերին այս հարցում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին իր եզրափակիչ համաժողովում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փակագծից դուրս է, դա լրացուցիչ բանակցություններ է պահանջում: Մենք, անշուշտ, ապավինում ենք ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ-ի և այլ պետությունների ջանքերին, որոնք ներգրավված են ԼՂ կարգավորման գործընթացում: Դեռ շատ դժվար գործ կա անելու»,- ասել է Մատվիենկոն:
Ըստ նրա՝ այս հակամարտությունը «մարմրել, բռնկվել, տևել է ավելի քան երեսուն տարի, լուծում չէր գտնվում»:
«Մենք դադարեցրինք զոհվելը, թույլ չտվեցինք հակամարտության հետագա սրում, մարդկային նոր զոհեր: Դա շատ դժվար համաձայնություն էր, դրան հասնելը շատ դժվար էր: Հավատացեք ինձ, ես գիտեմ, որ դրանք ծանր, լարված հաշտեցման աշխատանքի օրեր ու գիշեր էին: Այսօր հակամարտության գոտում գտնվող ռուս խաղաղապահներն են, որ պահպանում են այս համաձայնագիրը, թույլ չեն տալիս խախտել դրա պայմանները, վերադառնալ զինված բախումներին՝ նպաստելով խաղաղ կյանքի հաստատմանը, փախստականների վերադարձին»,- հավելել է Դաշնային խորհրդի խոսնակը:
«Այսօր Ռուսաստանի խաղաղապահները ընկալվում են ինչպես կողմերի, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի բնակիչների կողմից, որպես եղբայրական ժողովրդի ջանքեր` աջակցելու այս հակամարտության վերջնական կարգավորմանը»,- ասել է Մատվիենկոն:
Նա նշել է, որ «Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս միջամտել ԱՊՀ տարածքում կամ այլ երկրներում ներքին բախումներին: Բայց մենք միշտ պատրաստ ենք օգնություն և աջակցություն ցուցաբերել, եթե խնդրեն, բայց մենք մեր տեսակետը չենք փաթաթում, մենք չենք փորձում քայքայիչ գործողություններով որոշակի իրավիճակի վրա ազդել, չնայած լավ գիտենք և հասկանում ենք, որ շատ գործընթացներ, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, տեղի են ունենում մի շարք պետությունների ակնհայտ միջամտությամբ: Եվ դա բերում է շատ լուրջ հետևանքների»: