կարևոր
4768 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-15 13:16
Քաղաքական

Տոննաներով կոկային է մտնում ՀՀ՝ մաքսային կետով, խայտառակ իրավիճակ է․ Գառնիկ Դաիելյանը՝ ՊԵԿ նախագահին

Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ապօրինի թմրանյութերի շրջանառության դեմ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այս հարցն ուղղեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։

«Տոննաներով կոկային է մտնում ՀՀ։ Պարզ է, չէ՞, որ ոնց է մտնում՝ մաքսային կետով, խայտառակ իրավիճակ է։ Այս լուծումներով, որ առկա է, դրա դեմն առնելու հնարավորություն չեմ տեսնում։ Արդյո՞ք այն մաքսավորները, որոնց պատասխանատվության ժամանակ բեռնատարները մտել են եւ միլիարդավոր դոլարների արժողությամբ թմրամիջոցներ են բերել, պատասխանատվության ենթարկվո՞ւմ են» ,-հավելեց Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում