կարևոր
1642 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-12 21:52
Հասարակություն

Հրազդանից Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել. բազմաթիվ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել. ահազանգում է Գառնիկ Դանիելյանը

Հրազդանից Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել. բազմաթիվ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել. ահազանգում է Գառնիկ Դանիելյանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը ահազանգում է.

«Այս պահին Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել։

Բազմաթիվ քաղաքացիներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։

Այս ճանապարհահատվածում պատշաճ սպասարկում չիրականացնելու հետևանքով տուժում են մեր քաղաքացիները։

Նույն իրավիճակն է միջպետական ճանապարհների դեպքում, ինչին շուտով կանրադառնամ առավել մանրամասն։

Նշեմ, որ կապիտուլյանտի շարասյունը ևս անցնում է այս ճանապարհահատվածով՝ ականատես լինելով խայտառակ իրավիճակին»,- հրապարակած տեսանյութին կից գրել է Դանիելյանը։