Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևանի Թումանյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 25-ամյա բնակիչը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:25-ի սահմաններում, Թումանյան փողոցի մայթեզրում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Առգրավվել է տուժողի հագուստը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք անձինք:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: