|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ միջադեպ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի' Տավուշի մարզի հատվածում. ականի պայթյունից ծանր մարմնական վնասվածքներ է ստացել զինված ուժերի 4 զինծառայող:
Yerkir.am-ի տեղեկություններով' օգոստոսի 28-ին Մեհրաբի զորամասի 4 զինծառայող ծանր մարմնական վնասվածքներ է ստացել ականի պայթյունից: Վիրավորները պարտադիր ժամկետային զինծառայողներ չեն` բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ են:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ պարզելու համար Yerkir.am-ը դիմեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Նա առայժմ զերծ մնաց դեպքի մանրամասների առնչությամբ մեկնաբանություններ անելուց` նշելով միայն, որ վիրավորներն այժմ գտնվում են Երեւանում' Մուրացանի հոսպիտալում, եւ նրանց առողջական վիճակը ծանր կայուն է: