կարևոր
3703 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-12 11:19
Աշխարհ

Իրանը մտահոգություն է հայտնում ու դիմում միջազգային հանրությանը` կանխելու հակամարտության տարածումը

Իրանը մտահոգություն է հայտնում ու դիմում միջազգային հանրությանը` կանխելու հակամարտության տարածումը

Իրանը խստորեն դատապարտում է Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության կես գիշերին Եմենի մի քանի քաղաքների վրա իրականացրած ռազմական հարձակումները եւ դրանք համարում կամայական գործողություն՝ Եմենի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության բացահայտ խախտում։ Դրանք նաեւ միջազգային օրենքների ու կանոնակարգերի խախտում է: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Նա հավելել է. «Այս ռազմական հարձակումները շարունակությունն են ամբողջական պաշարման մեջ գտնվող Գազայի դեմ, վերջին հարյուր օրվա ընթացքում սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործություններին Միացյալ Նահանգների եւ Անգլիայի լիակատար աջակցության»։ 

Ընդգծելով, որ այս կամայական հարձակումները այլ արդյունք չեն ունենա, տարածաշրջանում անապահովության ու անկայունության սրումից բացի, Քանանին հավելեց՝ մինչ սիոնիստական ​​ռեժիմը շարունակում է իր հարձակումներն ու պատերազմական հանցագործությունները Պաղեստինում՝ Գազայի հատվածում ու Հորդանան գետի արեւմտյան ափին, Միացյալ Նահանգները եւ Անգլիան ընդլայնելով սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու իրենց հովանոցը՝ փորձում են աշխարհի ուշադրությունը շեղել Պաղեստինի ժողովրդի դեմ կեղծ, հանցավոր ու ագրեսոր ռեժիմի հանցագործություններից։

Տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանն սպառնացող նման կամայական հարձակումների կրկնության հետեւանքների վերաբերյալ մտահոգություն հայտնելով՝ Քանանին կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատու արձագանքներով ու միջոցներով կանխել պատերազմի, անկայունության եւ անապահովության տարածումը տարածաշրջանում։