|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրաքում որոշում է կայացվել ութ օր ժամկետով շուրջօրյա պարետային ժամ հայտարարելու մասին նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին։
Հեռուստակայանի տեղեկատվությամբ՝ ինքնամեկուսացման շուրջօրյա ռեժիմը կսկսվի ուրբաթ՝ մայիսի 22-ին, եւ կտեւի մինչեւ մայիսի 30-ը։ Մահմեդականների համար սուրբ ամիս Ռամադանի ավարտը խորհրդանշող Ուրազ-բայրամ եռօրյա տոնը իրաքցիները նույնպես կանցկացնեն ինքնամեկուսացման մեջ։ Մերձավոր Արեւելքի երկրների մեծամասնությունում Ռամադանը կավարտվի մայիսի 24-ին։
Ըստ ավանդույթի՝ այդ տոնին, որը համարվում է իսլամական օրացույցի կարեւորագույն օրերից մեկը, մարդիկ այցելում են բարեկամներին եւ ընկերներին, մեկնում են քաղաքից դուրս, հավաքվում են այգիներում եւ հանգստի այլ վայրերում։
Ներկայում Իրաքում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 3 260 դեպք, մահացել է 121, առողջացել՝ 2 126 մարդ։
Նոր կորոնավիրուսի հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին Կենտրոնական Չինաստանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչել է այն որպես համավարակ։ Համավարակ հայտարարելու սկզբից առ այսօր աշխարհում վարակվել է ավելի քան 4,4, մլն մարդ, ավելի քան 300 հազարը մահացել է։