|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանին օգնություն է տրամադրվելու ԱՄՆ-ի, Չինաստանի և Եվրոպական միության կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
«ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրելու է 1.1 մլն ԱՄՆ դոլարի օգնություն։ ԵՄ-ն 140 մլն եվրո գումար է տրամադրելու արևելյան 6 գործընկերներին, որոնք բաշխվելու են երկրների միջև։ Այդ 140 միլիոնից 30 միլիոնն ԱՀԿ-ի միջոցով ուղղվելու է համապատասխան առողջապահական սարքավորումներ ձեռք բերելուն, 100 միլիոնն ուղղվելու է ՓՄՁ-ներին աջակցելուն, և 10 միլիոնը՝ ՀԿ-ներին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։ Օրեր առաջ Զոհրաբ Մնացականյանը նամակ է ստացել Չինաստանի իր գործընկերոջից, որտեղ Չինաստանի կառարությունն իր պատրաստակամությունն է հայտնել միջոցների և հնարավորությունների սահմաններում ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու առումով»,- հայտնեց Ադոնցը։