Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանների աշխատավարձը հնրավո րէ բարձրացվի, նման քննարկում է եղել գործադիրում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա նշեց, որ դա հնարավոր է տեղի ունենա հունվարից:
Դիտարկմանը՝ Հայաստանը միշտ համարվել է ոստիկանապետություն, իսկ այս շրջանում էլ, երբ նախատեսվում է աշխատավարձի բարձրացում, հնարավո՞ր է, որ ծառայողների թիվը կրճատվի, Օսիպյանն արձագանքեց. «Թվի կրճատում, անշուշտ, լինելու է, բայց դա պայմանավորված չէ նրանով, որ ոստիկանապետություն է եղել: Թիվը գաղտնի է, բայց նախկինում էլ ասվել է, որ կան եվրոպական զարգացած երկրներ, որոնց ոստիկանների թիվը գերազանցում է մերը»:
Թե ինչքանո՞վ է կրճատվելու ոստիկանների թիվը, Օսիպյանը տեղեկացրեց, որ դա պետք է հատուկ հանձնաժողովը որոշի: Նա նաև ասաց, որ առաջիկայում նախաձեռնությամբ են հանդես գալու, որ ոստիկանների թիվը գաղտնի չպահվի: