կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-05 11:36
Քաղաքական

Դո՞ւք էլ եք կարծում, որ վարչատարածքային օրենքով են որոշվում ՀՀ սահմանները. հարց՝ փոխնախարարին

Դուք աշխատել եք նախորդ կառավարությունների օրոք և լսել եք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերաբերյալ հնչող գնահատականները, թե իբր այս օրենքով նկարագրված են ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Դուք է՞լ եք այդպես կարծում: Այս հարցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Ես չեմ լսել որևէ հիմնավորում, որ ասեն, որ սահմանները որոշվում են վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Իմ հիշողության մեջ նման բան չկա՝ ո՛չ հին ժամանակներում, ո՛չ էլ հիմա»,- պատասխանեց Տերտերյանը:

Անդրադառնալով Վաչե Տերտերյանի ասածին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց անկեղծ պատասխանի համար, հետո էլ խոստացավ ուղարկել բազմաթիվ ձայնագրություններ, որոնցում հստակ նշվում է, որ ադրբեջանցիները եկել են Շուռնուխ, քանի որ 2010 թվականի օրենքի փոփոխությամբ այդպես է գրված: