Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․
Երեկ երկրի բարձրագույն ամբիոնից Առողջապահության նախարարը ի պատասխան պետական պատվերով բուժման անհնարինության մասին պատգամավորի հարցին՝ պատասխանեց. «.... մենք մեկնարկել ենք էլեկտրոնային հերթագրում...., մենք առաջիկայում պլանավորում ենք օֆերտայի ծրագրերով հավելումներ..... և այլն»:
Տիկին նախարար՝
Մինչ դուք խոսում եք բնակչության համար անհասկանալի տեխնոլոգիական լուծումների մասին՝ պետական պատվերից օգտվելու իրավունք ունեցող հիվանդների հերթերը բժշկական հաստատություններում հասել են մինչև 2024-թվական և հիվանդները ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում բուժաշխատողների հանդեպ, քանի որ նրանցից են լսում «պետ պատվերը վերջացել է » արտահայտությունը՝ չպատկերացնելով, որ խնդիրը ձեր թիմի ապաշնորհ կառավարման մեջ է:
Օֆերտան ընդամենը հրապարակային պայմանագիրն է, գուցե սխալվել ե՞ք և նկատի ունեք չսահմանափակվող բյուջեի ծրագրերը, որոնց դեպքում հերթագրում նախատեսված չէ ( օրինակ չարորակ հիվանդությունների բուժում, անհետաձգելի բժշկական օգնություն և այլն);
Գուցե խնդիրը նրանում է, որ բժիշկները անմնացորդ աշխատում են՝ փրկելով հազարավոր կյանքեր, իսկ այդ հիվանդների հիվանդության պատմագրերը ուսումնասիրում են անհայտ ծագման և գաղտնի պահվող մասնագետները (խախտելով շատ իրավական ակտեր) և մերժում գումարների տրամադրումը:
Գուցե՞ կատարեք ներքին վերաբաշխում և այն «նախընտրած սիրելի» հիմնարկներում, որտեղ գումարի ավելցուկ կա վերաբաշխեք այլ հիմնարկներին:
Կարծում եմ այս խորը սոցիալական խնդիրների դեպքում «առաջիկայում», «շուտով» բառերի փոխարեն պետք է կիրառվի «ՀՐԱՏԱՊ» բառը, իսկ պետական պատվերով բուժվողների թիվը ավելանում է ոչ թէ որակի հաշվին, այլ քանի որ ավելանում են սոցիալապես անապահովները և հաշմանդամները:
Հ.Գ. Շուտով առողջապահական համակարգում կունենանք նոր եզրույթ
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՑԵԼ Է»