կարևոր
7714 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-25 13:39
Իրավական

Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը

Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը

Բաքվի դատարանը քննության է ընդունել Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի բողոքը, որ վերաբերում է ստորադաս դատարանի որոշմանը։

Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ահմեդովի նախագահությամբ կայացած նիստում ուսումնասիրվել են Խաչատրյանի վերաբերյալ տվյալներն ու վերաքննիչ բողոքի հիմնավորումները:

Գործով դատական նիստը նշանակված է 2024 թվականի հունվարի 7-ին:

Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։