|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ադրբեջանական վերաքննիչ դատարանում շարունակվում է առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ֆարսը։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի բողոքարկման վերաբերյալ դատական նիստ է տեղի ունեցել։
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից նշանակված Խաչատրյանի փաստաբանը «դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին»։
Հաջորդ «դատավարությունը» նշանակված է հունվարի 15-ին։
Հիշեցնենք, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Վագիֆ Խաչատրյանին առևանգել էին այս ամառ՝ Լաչինի միջանցքն անցնելիս, ընդ ուրում նա առևանգվել է բառացիորեն ԿԽՄԿ-ի ձեռքից։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին մեղադրել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի առևանգմանը, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Հապճեպ ստեղծված շինծու գործով կա 59 «տուժող», բոլորն էլ «ճանաչել» են Խաչատրյանին և խոսել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և նշել է, որ ոչ մի հանցագործության չի մասնակցել։