|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանական կողմը, այս մասին հայտնում է 1lurer.am-ը:
Հիշեցնենք՝ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անձի առևանգումը կազմակերպելու համար: Առաջին ատյանի դատարանի դատավճռով նա դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման, սակայն դատախազությունը վերաքննիչից պահանջում է Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Իսկ պաշտպանական կողմը Սարգսյանին մեղսագրվող ապօրինի զենքի և թմրամիջոցների մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացրել:
Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին: