Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 18:29
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում hետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ նիստը հետաձգվել է, այն կկայանա վաղը՝ ժամը 12։00-ին։

 Նիստին ներկա էր նաեւ երկրորդ նախագահը: Մամուլում տեղեկություներ կան, որ գործը քննող դատավոր Ռուզաննա Բարսեղյանին ժամանկին պարգեւատրել է հենց Ռոբերտ Քոչարյանը եւ, ըստ շրջանառվող լուրերի Բարսեղյանը Քոչարյանի մտերիմն է: Սակայն հանրապետության 2-րդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել է, որ Քոչարյանը նման պարգեւտրման մասին չի հիշում: Ըստ պաշտպանի դա դատավորի ինքնաբացարկի հիմք չի կարող հանդիսանալ: