կարևոր
4771 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-24 10:51
Քաղաքական Իրավական

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Բաքվում այսօր շարունակվում է «ցեղասպանության համար» մեղադրվող, Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։

Վագիֆ Խաչատրյանը հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքը, թե ,իբր, Լեսնոյ անվամբ վայրում ադրբեջանցիների է սպանել։

Տարեց տղամարդու հարազատները ևս պնդում են, որ ինքը սովորական վարորդ է եղել, ոչ մի ռազմական գործողության այդ ընթացքում չի մասնակցել, զինվորական պաշտոն չի զբաղեցրել, պետական մեղադրանքում էլ նկարագրվող իրադարձություններին որևէ կերպ չի մասնակցել։

Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքվից հայտարարել էին, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։ Առայժմ պարզ չէ, թե դատախազը քանի տարվա ազատազրկում կպահանջի Խաչատրյանի համար։