կարևոր
14155 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-24 12:08
Տնտեսական

Ժամանակավորապես դադարեցվել է «Սեպուհ-1» գործարանի աշխատանքը

Ժամանակավորապես դադարեցվել է «Սեպուհ-1» գործարանի աշխատանքը

Հայաստանում ժամանակավորապես դադարեցվել է կորեական մեքենաներ հավաքող «Սեպուհ-1» ընկերության գործարանի աշխատանքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության սեփականատեր Ջանեզ Ավետյանը։

«Սպասում ենք, տեսնենք, թե Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես են զարգանում, որովհետև մեր հիմնական շուկան պետք է Ռուսաստանը կամ ԵԱՏՄ երկրները լինեն։ Հիմա մտածում ենք` շարունակենք աշխատել, թե ոչ, որովհետև Հայաստանի շուկան շատ փոքր է սպառում ապահովելու համար, մեր ծախսը չի ծածկի»,– ասաց գործարարը։

Խնդիրը, Ջանեզ Ավետյանի խոսքով, ԵԱՏՄ կանոնակարգն է, որի համաձայն` ԵԱՏՄ երկրում արտադրվող ու վաճառվող նոր ավտոմեքենաները պետք է ապահովված լինեն անվտանգության, այսպես կոչված, eCall համակարգով, որը վթարի դեպքում ավտոմատ կերպով տվյալներ է փոխանցում նախապես ծրագրված շտապ օգնության կամ փրկարար ծառայության հեռախոսահամարին:

Ավետյանը նշում է, որ eCall համակարգով կորեական ավտոմեքենաներն ի սկզբանե ապահովված են, դրանք ավտոմեքենաների այլ մասերի հետ ներկրվում են Հայաստան ու տեղադրվում այստեղ հավաքվող մեքենաների մեջ։ Բայց դա բավարար չէ ԵԱՏՄ կանոնակարգերի պահանջներին բավարարելու համար։ ԵԱՏՄ կանոնակարգը պահանջում է, որ համակարգը փորձարկվի հենց արտադրողի կողմից` crash test–ի միջոցով, և միայն դրական արդյունքի դեպքում սերտիֆիկացվեն որպես ԵԱՏՄ արտահանվելու իրավունք ստացած ավտոմեքենաներ։

Հայաստանյան ավտոարտադրության փոքրիկ բիզնեսի ներկայացուցչի խոսքով` այդ պահանջին համապատասխանելու համար ՀՀ–ում հավաքված 10 մեքենաներից 3-ը պետք է «զոհաբերվեն» crash test–ի համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: