Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը:
Ժամը 23։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի սկզբնամասում՝ երկաթուղու վրայով անցնող կամրջի վրա, Կոտայքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Մնացական Թ-ն իր վարած MAN մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Վթարի հետևանքով վարորդ Մնացական Թ-ն տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։
Վթարի հետևանքով նշված կամրջի եզրային արգելապատնեշներից մի հատված, ինչպես նաև ավտոմեքենայի բեռի մի մասը շուրջ 10 մետր կամրջից թափվել է ցած և լցվել երկաթգծի վրա՝ վնասելով երկաթծի որոշ հաղորդալարեր, ու ժամանակավորապես փակել է երկաթգծի ուղին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:
Տեղում աշխատել են նաև երկաթուղու ներկայացուցիչները, ովքեր մի քանի ժամ աշխատանքներ են իրականացրել, և երկաթուղին բացվել է։
Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ՝ վնասված հաղորդալարերը և երկաթգծի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։