Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 15-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը հեռաձայնային կապ հաստատեց Արցախի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դաւիթ Իշխանեան հետ:
Սրբազան Հայրը մէկ անգամ եւս իր եւ թեհրանահայ համայնքի անունից շնորհաւորեց պրն. Իշխանեանին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ ընտրւելու առիթով եւ յայտնեց ժողովականութեան եւ ժողովրդի զօրակցութիւնն ու աղօթքը յանուն Արցախի եւ Արցախի ժողովրդի խաղաղութեան:
Սրբազան Հայրը ընդգծեց, որ Վեհափառ Հօր կոչին անսալով, այս օրերին բոլորս պէտք է լծւենք հետեւողականօրէն աշխատելու Արցախի ապաշրջափակման եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրաւունքի վերահաստատման:
Դաւիթ Իշխանեանը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը փոխանցած շնորհաւորանքի եւ յաջողութեան մաղթանքների համար ու խնդրեց, որ իր ողջոյնները փոխանցի թեհրանահայ համայնքին:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ