Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Մի քանի օր առաջ «Փյունիկ» ՖԱ սեփականատերը հայտարարեց, որ ընտրվելուց ի վեր Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ֆուտբոլի ֆեդերացիան 70 մլն դոլարի չափ գումար է ստացել, որի ծախսման արդյունավետությունը խիստ կասկածելի է: Պարզ է, որ քանի դեռ ՀՖՖ ղեկավարությանը հովանավորում են իշխանությունները, դժվար թե դատախազությունը ստուգի մամուլի հրապարակումները եւ անհատների հայտարարությունները։ Առավել եւս՝ քրեական գործ հարուցի այդ մասով: Իսկ մամուլում բազմաթիվ անգամներ են տեղեկություններ շրջանառվել, որ ֆեդերացիայի՝ դրսից ստացած գումարների ծախսման մեջ ներգրավված են «կասկածելի» դեմքեր, հաճախ շրջանառվում է նախարար Հակոբ Սիմիդյանի անունը, մասնավորապես, ընդամենը 2 ամիս առաջ հրապարակում եղավ, որ 1.5 մլն դոլար արժողությամբ նախագծի շինարարությունն իրականացրել է նրա ընկերոջ ՍՊԸ-ն, որը նախկինում նման մասշտաբի շինարարության փորձ չի ունեցել:
Այսինքն, Մելիքբեկյանի՝ ՀՀՖ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ոչ միայն խայտառակ հաշիվներ են գրանցվել հայկական ֆուտբոլում, այլեւ բազմաթիվ հրապարակումներ են եղել տարբեր սկանդալների՝ ֆուտբոլի հետ կապ չունեցող մարդկանց գործկոմ բերելու, պայմանավորված խաղերի, բանակից ֆուտբոլիստներին ազատելու հետ կապված։ Ընդ որում, այդ ազատվածները չունեին համապատասխան որակ եւ հիմա կա՛մ դուրս են եկել ֆուտբոլից, կա՛մ, մեղմ ասած, հայկական ֆուտբոլի ապագան չեն եւ այլն: Սակայն այս ամենը Մելիքբեկյանին հետ չպահեց ժամկետը լրանալուն պես կրկին առաջադրվելու մտքից, ու, ինչպես 2019-ին, այնպես էլ հիմա գնում է ընտրության՝ ունենալով բացառապես իշխանական բարձր հովանավորչությունը, իսկ դրա պատճառների մասին մենք կարող ենք միայն ենթադրություններ անել:
Ի դեպ՝ բավական հետաքրքիր է ֆանատների շարժումների տարօրինակ լռությունը՝ հավաքականները խայտառակ վատ արդյունքներ են գրանցում, առաջնությունից թիմեր են դուրս գալիս, Մելիքբեկյանի ընտրվելու պարագայում սպառնում է ֆուտբոլից դուրս գալ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկը», ու քար լռություն է։ Այնինչ Ռուբեն Հայրապետյանի ժամանակ բողոքի բազմաթիվ ակցիաներ էին կազմակերպում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում